Պրոֆեսիոնալ վիզուալ խմբագրիչ
Արհեստական բանականության և վիզուալ խմբագրիչի օգնությամբ Ձեր կայքի դիզայնը պատրաստ կլինի ընդամենը մի քանի րոպեում:
Ծանոթացեք գործիքներին
Գտեք այն ամենն, ինչ պետք է կատարյալ դիզայն ստանալու համար։ Ucraft Next-ում հասանելի են բոլոր անհրաժեշտ պրոֆեսիոնալ գործիքները:

Չափերի կառավարում
Ընդամենը մի քանի կարևոր քայլ և կայքի դիզայնը կկարգավորվի պիքսելների ճշտությամբ։ Խմբագրեք մենյուն, տառատեսակները, գույներն ու վիզուալներն ըստ Ձեր նախընտրության։

Էլեմենտների խմբագրում
Այս ամենը նո՞ր է Ձեզ համար։ Ucraft Next-ի հետ դա խնդիր չէ։ Մեր հարթակում կարող եք հեշտությամբ տեղափոխել անհրաժեշտ էլեմենտները և առանց բարդությունների ստանալ ցանկալի դիզայն։

Հարմարեցված դիզայն
Ձեր օնլայն խանութը կարող է հասանելի լինել տարբեր չափի էկրանների և սարքերի համար։ Օգտագործեք Breakpoint գործիքի հնարավորություններն ու ապահովեք Ձեր գնորդների հարմարավետությունը։

Մեդիա գործիքներ
Գրավիչ և տարբերվող վիզուալները կարևոր են ցանկացած բիզնեսի համար։ Ucraft Next-ում մեդիայի ընդլայնված տարբերակը թույլ կտա ներբեռնել ֆայլեր կամ օգտագործել բաց աղբյուրները՝ լավագույն համադրությունների համար։

Տեսանելիության կարգավորում
Խմբագրեք էլեմենտներն ու բլոկները և սահմանեք տեսանելիություն կայքի այլ տարբերակների համար։ Հարթակը թույլ է տալիս ստեղծել ավելի ճկուն կայք՝ տարբեր օգտատերերի, լեզուների և տարածաշրջանների համար։
Դիզայնի գործիքներ
Ucraft Next-ում դիզայնի գործիքները մի քանի անգամ կպարզեցնեն Ձեր աշխատանքը։ Սահմանեք տարբեր ոճեր, գույներ և էլեմենտներ ու կիրառեք դրանք ամբողջ կայքի վրա։ Այս հնարավորությունը թույլ կտա ավելի արագ ստանալ ցանկալի դիզայն օնլայն խանութում։

UI էլեմենտներ
Խմբագրեք բոլոր անհրաժեշտ էլեմենտները՝ Ձեր կայքում դինամիկ և գրագետ դիզայն ստանալու համար։

Տառատեսակների ընտրություն
Ucraft Next-ում կարող եք մանրամասն խմբագրել նաև կիրառվող տառատեսակները։ Անկախ Ձեր բրենդի առանձնահատկությունների՝ կարող եք գտնել դիզայնին հարմար տառատեսակներ, խմբագրել ոճերը և օգտագործել դրանք ամբողջ կայքում՝ տարբեր լեզուների համար։

Գունային սխեմաներ
Ձեր բրենդինգի կարևոր գործոններից մեկը՝ գունային սխեման կարող եք կիրառել նաև կայքում։ Ավելացրեք համապատասխան գույները և հեշտությամբ օգտագործեք դրանք բոլոր էլեմենտների համար։

Պատրաստի ձեվանմուշներ
Օգտագործեք համադրությունները, կառուցվածքն ու դիզայնի առանձնահատկությունները բոլոր էջերի համար։ Ucraft Next-ի պատրաստի ձևանմուշները թույլ կտան պահպանել UI էլեմենտները, գույները, տառատեսակները և պարզապես կիրառել դրանք կայքում։
Հավաքածուներ
Հավաքածուները Ucraft Next-ի մեկ այլ նոր հնարավորություն են, որոնք ևս թույլ են տալիս նվազեցնել կայքի ձևավորման աշխատանքը՝ օգտագործելով պատրաստ բովանդակությունը նոր էջերում։

Էլեմենտների Ձեր հավաքածուն
Ստեղծեք նոր հավաքածուներ, դասակարգեք դրանք ըստ նշանակության, ավելացրեք անհրաժեշտ էլեմենտները և պահպանեք՝ հետագա օգտագործման համար։

Էջեր եվ բլոկներ
Եթե ստեղծել եք կատարյալ բլոկ կամ էջ, ապա կարող եք պահպանել այն և օգտագործել այլ էջերում։ Ucraft Next-ը թույլ է տալիս հնարավորինս պարզեցնել դիզայնի փոխոխությունները։

Վիջեթներ
Յուրօրինակ դիզայն ստանալու համար օգտագործեք Ucraft Next-ի վիջեթները։ Նոր կոճակ, նկար, վիդեո կամ ֆորմ ավելացնելու համար ընտրեք համապատասխան վիջեթը վահանակից, տեղափոխեք այն էջի վրա և խմբագրեք ոճերն ու կարգավորումները։