Արագ առաքում, անվտանգ Գործարքներ
Կազմակերպեք պատվերների առաքումն առանց խնդիրների՝ միջազգային և տեղական ծառայությունների օգնությամբ: Ucraft Next-ը տրամադրում է առաքման և վճարային մի շարք համակարգեր, որոնք կօգնեն գնորդներին տրամադրել լավագույն ծառայությունը:
Ընդունեք արագ եվ ապահով վճարումներ
Վստահելի՝ Ձեր եվ Ձեր գնորդների համար
Կառավարեք բիզնեսը՝ օգտագործելով միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ։ Ucraft Next-ի հետ կարող եք վստահ լինել, որ Ձեր և Ձեր հաճախորդների տվյալները պաշտպանված կլինեն։ Բոլոր գործարքները հաստատվում են խոշորագույն բանկերի կողմից օգտագործվող HTTPS պրոտոկոլի միջոցով։
Հասանելի համակարգեր
Օգտագործեք առաջատար համակարգերի ծառայությունները Ձեր օնլայն խանութում։
![Payment methods-Ucraft Next](https://cdn.ucraft.com/fs/user_files/10450/media/images/Payments.jpeg)
Ակտիվացրեք վճարման տարբերակներ, որոնք հարմար կլինեն Ձեր գնորդների համար։
Հեշտությամբ հաշվարկեք և սահմանեք հարկեր՝ ըստ երկրների և տարածաշրջանների։
Կառավարեք ֆինանսները, ուղարկեք և ստացեք ծանուցումներ գործարքների մասին:
![Shipping methods-Ucraft Next](https://cdn.ucraft.com/fs/user_files/10450/media/images/Payment-and-shipping-hd.webp)
Գտեք լավագույն տարբերակը Ձեր բիզնեսի համար
Ընտրեք Ucraft Next-ում հասանելի ծառայություններից ցանկացածը և օգտագործեք այն բիզնեսի պահանջներին համապատասխան։
Սահմանեք պատվերների առաքման պայմանները համապատասխան բաժնում։ Խմբագրեք յուրաքանչյուրը՝ հատուկ առաջարկներ կամ բացառություններ նշելու համար։
Մի մոռացեք պատվերների կատարման կարևորության մասին։ Տրամադրեք առաքման տարբեր հնարավորություններ և թույլ տվեք հաճախորդին ընտրել նախընտրելի տարբերակը։
Ակտիվացրեք ոչ միայն տեղական այլ նաև միջազգային ծառայություններ։ Վերլուծելով հաճախորդների նախընտրությունները՝ կարող եք գտնել լավագույն ծառայությունը Ձեր բիզնեսի համար։
Լավագույն ծառայությունները՝ մեկ տեղում
Եթե վստահ չեք, թե ինչ ծառայություններ են անհրաժեշտ Ձեր օնլայն խանութում, ապա պարզապես ծանոթացեք մեր ուղեցույցներին․ այստեղ ներկայացված են Ucraft Next-ում հասանելի մի շարք տեսական և միջազգային ծառայություններ։