Ստեղծեք NFT վաճառքի հարթակ
Ներգրավեք արտիստների, NFT շուկայով հետաքրքրված մարդկանց և սկսեք Ձեր նախագիծը: Ձևավորեք հավատարիմ հետևորդների համայնք և ստացեք եկամուտ վաճառքից:
![provide NFT purchasing experience-Ucraft Next](https://cdn.ucraft.com/fs/user_files/10450/media/images/NFT.webp)
Նոր սերնդի հարթակ
խմբագրվող nft խանութ
Ucraft Next-ն առաջարկում է պարզ կարգավորումներ և մանրամասն խմբագրում ցանկացած մեծության նախագծի և բիզնեսի համար:
նոր ինտեգրացիաներ եվ հնարավորություններ
Մենք տրամադրում ենք առաջադեմ NFT հարթակ ստեղծելու բացառիկ հնարավորություն, որոնք ներառում են NFT-ների ստեղծում, դրամապանակի (MetaMask, FastEx) և աճուրդի կարգավորում, ֆիլտրեր, որոնման գործիքներ և ավելին:
գործողություններ մեկ վահանակից
Կառավարեք բոլոր գործողությունները մեր հարթակից. գործիքները հնարավորություն են տալիս ամբողջությամբ խմբագրել և զարգացնել վաճառքի հարթակը:
Առավելություններ
Մեր հարթակն առաջարկում է մի շարք գործիքներ, որոնք թույլ կտան առանձնանալ շուկայում: Եթե ցանկանում եք ստանալ լրացուցիչ հնարավորություններ, ապա պետք է պարզապես կապ հաստատել մեր թիմի հետ:
տվյալների պաշտպանության բարձր ստանդարտներ
Հաշվի առնելով տվյալների պաշտպանության միջազգային չափանիշների պահպանումը՝ հարթակների անվտանգությունը երաշխավորված է: Մեր DOS և DDOS պաշտպանությունն ապահովում է անխափան աշխատանք հարթակում:
անվտանգության լրացուցիչ միջոցառումներ
Լիարժեք պաշտպանության համար կարող եք օգտատերերին տրամադրել լրացուցիչ միջոցներ, ինչպիսիք են երկգործոն նույնականացումը, Recaptcha-ն և այլն:
Արագ աշխատանք եվ օպտիմալացված ux
Օգտատերերի հարմարավետության և Ձեր անխափան աշխատանքի համար մենք հնարավորինս օպտիմալացրել ենք հարթակի UX-ը, նվազեցրել կայքի բեռնման և սպասման ժամանակը:
Հարթակների եվ սարքերի հարմարեցում
Տարբեր սարքերի և էկրանների համար խմբագրումների կարիք չկա։ Ձեր կայքի կառուցվածքը և բոլոր էլեմենտներն ավտոմատ կհարմարեցվեն բոլոր չափերին համապատասխան։ Ucraft Next-ի հետ հնարավոր է հետևել խանութի աշխատանքին և կատարել գնում ցանկացած վայրից։
խմբագրման պրոֆեսիոնալ գործիքներ
Եթե ցանկանում եք տպավորել հաճախորդներին և ներկայանալ հարմար և բազմաֆունկցիոնալ կայքով, ապա օգտագործեք բոլոր անհրաժեշտ փոփոխությունները՝ հարմարեցնելով կայքը Ձեր բրենդին։
պարզեցված կարգավորում
Ձեր բիզնեսի կայուն առաջխաղացումը մեզ համար կարևոր է։ Հարթակում կարող եք ոչ միայն հետևել վերլուծությունների և օգտագործել մարքեթինգային տարբեր գործիքներ, այլ նաև արագ կատարել անհրաժեշտ փոփոխություններ։
Որոնում եվ ֆիլտրերի հնարավորություն
Դասակարգեք Ձեր ներկայացրած NFT-ները, առանձնացրեք ամենապահանջված կամ ամենանոր նմուշները և օգնեք հաճախորդներին հեշտությամբ գտնել այն, ինչ փնտրում են։
հարթակի արագ կառավարում
Կառավարման վահանակը կօգնի հետևել հարթակի աշխատանքին, հաճախորդների տվյալներին և արագ գտնել անհրաժեշտ լրացուցիչ գործիքները։
ՎՍՏԱՀԵԼԻ՝ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Զրոյից հարթակի ստեղծումը հսկայական աշխատանք է պահանջում: Պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ՝ հոսթինգ, ինտեգրացիաներ, իրավական և այլ կարգավորումներ: Մեզ համար կարևոր էր աշխատանքը Ucraft Next-ի հետ, քանի որ այն հնարավորություն տվեց գործածել այն բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ էին կարճ ժամանակում պրոֆեսիոնալ հարթակ ունենալու համար»:
Ստեփան Հարությունյան,
FTNFT կազմակերպության Product Owner
![FTNFT - Ucraft Next client](https://cdn.ucraft.com/fs/user_files/10450/media/images/NFT-1-f345ef7cc8.webp)
սկսեք ճանապարհը NFT աշխարհում Ucraft Next-ի հետ
Ձևավորեք տարբերվող համայնք՝ օգտագործելով մեր հնարավորությունները: