Ամեն ինչ արդյունավետ վաճառքի համար
Ներբեռնեք ապրանքներ, ավելացրեք տեսակներ և դասակարգեք դրանք՝ լավագույնս ներկայացնելով տեսականին:

Վաճառեք ցանկացած ապրանք
Ucraft Next-ի հետ կարող եք վաճառել ցանկացած ապրանք՝ անկախ Ձեր բիզնեսի ոլորտից և ընտրած շուկայից:
Ապրանքացուցակի կառավարում
Ներբեռնեք Ձեր ապրանքների ցանկը բոլոր տվյալներով և հեշտությամբ կառավարեք դրանք ընդհանուր խմբագրմամբ:
Հատկանիշների ստեղծում
Ավելացրեք հատկանիշներ և տեսակներ ապրանքների համար և տարբերակեք դրանք ըստ գույնի, դիզայնի, չափի, քաշի: Ապրանքների ընդհանուր խմբագրումն ավելի պարզ է խմբերի դեպքում:
Ապրանքի կատեգորիաներ եվ խմբեր
Սահմանեք կատեգորիաներ և ընտանիքներ Ձեր ապրանքների համար, օգտագործեք ֆիլտրեր՝ դրանք հեշտությամբ գտնելու և կառավարելու համար:

Թվային ապրանքների վաճառք
Ներբեռնեք և վաճառեք թվային ապրանքներ՝ գրքեր, հոդվածներ, երաժշտություն, NFT, լուսանկարներ և ավելին:
Ցանկացած թվային ապրանքի արագ ներբեռնում
Հաճախորդներին տրամադրեք արագ և անվտանգ գնումների հնարավորություն, վաճառեք և ուղարկեք ցանկացած ֆայլ անմիջապես էլ. փոստով:

Բաժանորդագրությունների վաճառք
Ձեռք բերեք հավատարիմ հաճախորդներ՝ տրամադրելով բաժանորդագրություններ Ձեր ծառայությունների համար:
Ընդլայնեք բիզնեսը՝ բաժանորդագրության հնարավորությամբ
Բաժանորդագրությունները նույնքան եկամտաբեր են, որքան այլ eCommerce բիզնես մոդելները: Դուք ստանում եք կայուն եկամուտ, ձեռք եք բերում հավատարիմ հաճախորդներ, ովքեր շահագրգռված կլինեն օգտվել Ձեր առաջարկներից:

նվեր քարտերի վաճառք
Տրամադրեք նվեր քարտեր առաջարկված ապրանքների և ծառայությունների համար: Վաճառեք դրանք անմիջապես Ձեր օնլայն խանութում՝ առանց բարդությունների:
Ձեր օնլայն խանութ վերադառնալու եվս մեկ պատճառ
Խթանեք վաճառքը՝ օգտագործելով eCommerce շուկայի ևս մեկ հնարավորություն:
Տրամադրեք տարբեր արժեքի և ծառայությունների նվեր քարտեր և թույլ տվեք անհատականացնել դրանք ըստ պատվերի:

առաջարկեք գնման տարբեր հնարավորություններ
ներբեռնման եվ խմբագրման ճկունություն
Ամբողջությամբ վերահսկեք Ձեր ապրանքների հավաքածուները և դրանց վաճառքը: Հետևեք eCommerce վերլուծություններին և բարելավեք վաճառքի ռազմավարությունը:
SEO գործիքներ օնլայն խանութի համար
Օպտիմալացրեք ոչ միայն կայքը, այլ նաև ապրանքները և դրանց մետատվյալները՝ որոնողական համակարգերում բրենդի տեսանելիությունը բարձրացնելու և լավագույն արդյունք ստանալու համար:
Ապրանքների քանակի կառավարում
Վաճառեք տարբեր հարթակներում՝ կառավարելով խանութը մեկ վահանակից: Հետևեք ապրանքների հասանելիությանը և հեշտությամբ թարմացրեք կարգավիճակները:
ԴԱՐՁԵՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
Նոր հնարավորությունների ժամանակն է։ Սկսեք Ձեր բիզնեսն այսօր։