Նոր սերնդի eCommerce հարթակ
Ucraft Next-ի հետ Ձեր օնլայն խանութի կառավարումը կլինի էլ ավելի պարզ և հաճելի։ Այժմ հնարավոր է արհեստական բանականության օգնությամբ ժամերի ընթացքում ստանալ բազմաֆունկցիոնալ կայք և սկսել վաճառել ցանկացած ապրանք՝ նախընտրած պայմաններով։
![Ucraft Next online store dashboard](https://cdn.ucraft.com/fs/user_files/10450/media/images/Online-Stores.jpeg)
Կայքերի պատրաստման նոր հնարավորություններ
Ինտուիտիվ հարթակն ու նոր տեխնոլոգիաները կօգնեն ստանալ Ձեր բիզնեսին համապատասխան օնլայն խանութ։
Ինչպե՞ս է աշխատում արհեստական բանականությունը
Զրոյից կայքի ստեղծումն անցյալում է։ Մոռացեք անհրաժեշտ գործիքներն ու ծառայություններն ամենուր փնտրելու մասին։ Ucraft Next-ում կարող եք գտնել ամեն ինչ մեկ տեղում։
Արհեստական բանականությունն օգնում է ոչ միայն կայքի ձևավորման, այլև վաճառքի կազմակերպման, ապրանքների ներկայացման և հաճախորդների սպասարկման հարցում։ Բիզնեսի առաջխաղացման բոլոր կարևոր գործիքները կլինեն Ձեր ձեռքում։
![projects to create with Ucraft Next](https://cdn.ucraft.com/fs/user_files/10450/media/images/AI-c895a3d0f2.jpeg)
Կառավարեք օնլայն խանութն առանց բարդությունների
Ucraft Next-ում հասանելի գործիքները թույլ են տալիս կատարել արագ փոփոխություններ մեկ վահանակից։ Պատվերների կազմակերպումը, ապրանքացուցակի խմբագրումը և տվյալների վերլուծությունը երկար ժամանակ չեն պահանջի։
Ապրանքների հավաքածուներ
Դասակարգեք ապրանքներն ըստ խմբերի և կառավարեք դրանք ընդհանուր խմբագրման օգնությամբ։
Ֆիզիկական ապրանքներ
Ներբեռնեք Ձեր ապրանքները, սահմանեք գնման պայմանները և ընդունեք պատվերներ աշխարհի ցանկացած կետից։
Թվային ապրանքներ
Վաճառեք Ձեր ստեղծագործությունները, էլեկտրոնային տարբեր ֆայլեր, NFT և այլ ցանկացած թվային ապրանք։
Բաժանորդագրություններ եվ ավելին
Տրամադրեք նվեր քարտեր, բաժանորդագրություններ և տարբերվեք ոլորտում՝ ձեռք բերելով հավատարիմ հաճախորդներ։
Միջազգային ծառայությունների հասանելիություն
Օգտագործեք առաջատար վճարային և առաքման ծառայություններ։ Ապահովեք գնումների արագ և անվտանգ ընթացք Ձեր օնլայն խանութում:
Առաքում
Հեշտությամբ ավելացրեք Ձեր տարածաշրջանում հասանելի առաքման ծառայություններ, կատարեք արագ ու հուսալի առաքումներ։
Պատվերի կատարում
Խմբագրեք պատվերի կատարման ընթացքը Ձեր ոլորտին համապատասխան և տրամադրեք պատվերի ձևակերպման տարբեր առավելություններ։
Վճարումներ
Տրամադրեք վճարում կատարելու մեծ ընտրություն՝ օգտագործելով միջազգային և տեղական ծառայությունները։
![Payment methods-Ucraft Next](https://cdn.ucraft.com/fs/user_files/10450/media/images/Payments.jpeg)
Ստեղծեք տարբերվող օնլայն խանութ
Ձեռք բերեք բիզնեսի առաջնային նպատակներին համապատասխան կայք։ Ստեղծեք բազմալեզու կայք, կցեք անհրաժեշտ ծառայություններն ու հետևեք կայքի ակտիվությանը։
![Ucraft Next-international ecommerce](https://cdn.ucraft.com/fs/user_files/10450/media/images/Inter-ecommerce.jpeg)
Վաճառք ամբողջ աշխարհում
Ucraft Next-ի հետ կարող եք ընդունել վճարումներ, կատարել առաքումներ ցանկացած ուղղությամբ։ Ավելացրեք համապատասխան կարգավորումներն ու դարձեք հասանելի աշխարհի համար։
Հայտնի հարթակների հասանելիություն
Օգտագործեք վաճառքի հայտնի հարթակները՝ կառավարելով խանութի շարժը մեկ վահանակից։ Ներկայացրեք Ձեր բրենդը հնարավոր բոլոր ուղղություններով։
Արդյունավետ կառավարում
Հետևեք վաճառքներին, կայքի հաճախելիությանն ու այլ վերլուծությունների՝ օգտագործելով հարթակի տվյալներն ու այլ ինտեգրացիաներ։
ՓՈՐՁԱՐԿԵՔ UCRAFT NEXT-Ն ԱՆՎՃԱՐ
Օգտագործեք առաջադեմ eCommerce գործիքներ և ստացեք բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ: